Այսօր լրանում է «Մավի Մարմարայի» միջադեպի 4-րդ տարին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` այսօր լրանում է «Մավի Մարմարայի» միջադեպի 4-րդ տարելիցը, երբ իսրայելցի հատուկջոկատայինների գործողությունների հետևանքով սպանվեց 10 թուրք:
Վիրավորների քանակը կազմում էր ավելի քան 50 մարդ: «Մավի Մարմարան» Ստամբուլից Գազայի հատված էր մեկնել 2010 թվականի մայիսի 22-ին: Նրանում գտնվել է 560 մարդ, այդ թվում նաև 50 լրագրող, որոնցից 34-ը` օտարազգի:
«Մավի Մարմարան» Կիպրոսից 30 մղոն դեպի հարավ միացել է «Ազատության տորմիղի» մյուս 5 նավերին և մայիսի 30-ին շարժվել է Գազայի ուղղությամբ: Սակայն մայիսի 31-ի առաջին ժամերին Իսրայելի անվտանգության ուժեր կանգնեցնում են նավը և գրոհ ձեռնարկում (Իսրայելի պնդմամբ առաջինը թուրքերն են սկսել դիմադրել):
Դրա հետևանքով զոհվում է 9 ակտիվիստ և վիրավորվում է ավելի քան 50 մարդ: Վիրավորներից Ուղոր Սյուլշեյմյոան Սոյլեմեզը մահացավ օրեր առաջ` շուրջ 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո:
«Մավի Մարմարայի» միջադեպից 8 օր առաջ թուրքական դատարանը վճռեց հեռակա կարգով ձերբակալել տվյալ ժամանակ Իսրայելի զինվորական վերնախավին, որոնց նկատմամբ պահանջվում է 9-ակի ցմահ և 8578-18.032 տարվա ազտազրկում: