Կադիրովը խոստովանել է, որ չեչեն կամավորներն Ուկրաինայում մասնակցում են մարտերի

Lenta.ru-ի փոխանցմամբ` Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոստովանել է, որ հանրապետության կամավորները մասնակցում են Ուկրաինայի հարավ-արևելքի ռազմական գործողություններին: Նա հերթական անգամ հերքել է ուկրաինական ԶԼՄ-ների այն պնդումները, որ Դոնբասում, իբրև թե, գործում են չեչենական գումարտակներ:

Կադիրովը հաստատել է, որ «անկասկած է, որ չեչեններ կան այնտեղ», այդ թվում նաև իր ծանոթները: Խոսքը գնում է «Հարավ» կամ «Արևելք» գումարտակների «1-2 նախկին աշխատակիցների» մասին: Կադիրովն ընդգծել է, որ իրենց հաշվարկներով Ուկրաինայի հարավ-արևելքում գործոում է ընդամենը 14 չեչեն` հավելելով, որ չեչենները երբեք չեն եղել ահաբեկիչներ ու ծայրահեղականներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կադիրովը հերքել էր Դոնեցկում «չեչենական ստորաբաժանումների առկայության» մասին տեղեկատվությունը: 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30