Հաջորդ քայլը խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումն է. Կլիչկո
ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ, Կիեւի նորընտիր քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ «մտքով անգամ չի անցել» Կիեւի կենտրոնից բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու մասին: «Նրանք պայքարել են իրենց ապագայի համար»,-հայտարարել է նա: Ուկրաինան նոր նախագահ ունի, եւ Կիեւն «աստիճանբար պետք է վերադառնա բնականոն կյանքի, օրինակ ցույց տա ողջ Ուկրիանային», հայտարարել է նա «Ինտեր» հեռուստատեսության եթերում:
Նա ընդգծել է, որ պետք է ապահովվի մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը, եւ հարկավոր է, որ տեղական իշխանությունը վերադառնա քաղաքապետարան:
Հաջորդ քայլը նա համարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Մարդիկ պետք է գնահատական տան քաղաքական ուժերին, քանի որ խորհրդարանի ներկայիս կազմն իր անարդյունավետությամբ խաթարել է խորհրդարանի նկատմամբ վստահությունը»: