Բաժիններ՝

Կատարը 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել կաշառքի միջոցով. Sunday Times

Բրիտանական Sunday Times թերթի փոխանցմամբ` Կատարը 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել կաշառք տալու միջոցով: Թերթը պնդում է, որ ՖԻՖԱ-ի գործկոմի նախկին անդամ, Կատարի ներկայացուցիչ Մոհամեդ բին Համամը ֆուտբոլային չինովնիկներին ընդհանուր առմամբ վճարել է մի քանի միլիոն դոլար` Կատարի ներկայացրած հայտին աջակցելու համար:

Թերթն ընդգծել է, որ իր տրամադրության տակ հայտնվել են այդ մեղադրանքը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում նաև էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդագրություններ, նամակներ ու դրամական փոխանցումների ստացականներ:

Ավելի վաղ Մոհամեդ Համամին նույնպես մեղադրել են ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրությունների ժամանակ քվեարկության մասնակիցներին «գնելու» փորձ կատարելու մեջ:

Համամը հրաժարվել է մեկնաբանել իրեն ներկայացված նոր մեղադրանքները, որոնք կարող են հանգեցնել նրան, որ վերանայվեն քվեարկության արդյունքները, որոնց համաձայն Կատարը ստացել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս