
Ռուսաստանում աղետի է ենթարկվել պաշտոնյաների տեղափոխող Մի-8 ուղղաթիռը

Ռուսաստանի Մուրմանսկի շրջանում աղետի է ենթարկվել Մի-8 ուղղաթիռը, որում գտնվել են տեղական պաշտոնյաներ: Հաղորդվում է, որ 18 ուղեւորներից 2-ը հոսպիտալացվել են, մյուսների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Ուղղաթիռը հայտնաբերվել է լճում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ջրասուզակները:
Ռուսական գործակալությունների փոխանցմամբ` ուղեւորների թվում են եղել նաեւ Մուրմանսկի շրջանի փոխնահանգապետը, նահանգային կառավարության անդամներ, «Ապատիտ» ընկերության գլխավոր տնօրենը: Ավիավթարի պատճառը կարող էր լինել վատ եղանակը: