Իրանի դեմ ԱՄՆ-ի յուրաքանչյուր ագրեսիա կհանգեցնի Իսրայելի ոչնչացմանը. Ջազայերի

NEWSru-ի փոխանցմամբ` Իրանի դեմ ԱՄՆ-ի յուրաքանչյուր ագրեսիա կհանգեցնի Իսրայելի ոչնչացմանը: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայերին:

Գեներալն այս հայտարությամբ հանդես է եկել ոչ վաղ անցյալում ԱՄՆ նախագահի արած հայտարարությունից հետո, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում Իրանի դեմ ուժի կիրառումը դեռ հնարավոր է:

Ջազայերին ընդգծել է, որ Բարաք Օբաման հիմար է, եթե լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառումը: Նա ԱՄՆ-ի սպառնալիքները համեմատել է մանկական երազանքների հետ և ընդգծել է, որ եթե Վաշինգտոնն ու նրա դաշնակիցներն ուժ ունենային Իրանի հարվածելու համար, ապա նրանք դա կանեին առանց տատանման:

Գեներալի խոսքերով` Իրանի վրա հարձակման դեպքում կոչնչացվի Իսրայելը և ռազմական գործողությունները կփոխադրվի ԱՄՆ-ի տարածք: Ջազայերին հայտարարել է, որ ամերիկյան գերիշխանությունը մոտ է իր ավարտին և «փողի ու զենքի» կայսրությունը շուտով կփլուզվի:

Տեսանյութեր

Լրահոս