ՀՀ դատարանները Ռոմանոս Պետրոսյանի՝ «ՀԷՑ»-ի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչում. ՀԷՑ-Վերահսկողական կոմիտե

❗️ՀՀ դատարանները Ռոմանոս Պետրոսյանի՝ «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչում:

❗️Շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում` հօգուտ աշխատակիցների, բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչն ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին:

❗️Հիշեցնենք նաև, որ սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազանցող մասը` շուրջ 12 մլրդ ՀՀ դրամի չափով, «Տաշիր» ընկերությունների խումբն իր սեփական միջոցներից է ֆինանսավորել 2016-2025 թվականներին:

❗️Ներկա պահին ընկերության աշխատավարձային ֆոնդը նույնպես չի տեղավորվում սակագնով փոխհատուցող գումարի սահմաններում և մասամբ ֆինանսավորվում է «Տաշիր» խմբի միջոցների հաշվին, դա նաև վերաբերում է ընտրություններից առաջ շուրջ 3500 աշխատակցի վարձատրության բարձրացմանը, քանի որ սակագնով աշխատավարձային հոդվածի բարձրացում չի եղել:

🔴Ստացվում է, որ ՔՊ վարչության անդամը ՔՊ-ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ-ի սեփականատերերի հաշվին՝ առանց նրանց հետ համաձայնեցնելու:

📍Արդեն պարզ է, թե ինչ նպատակների է ծառայելու ՀԷՑ-ը…

ՀԷՑ-Վերահսկողական կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930