Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
SHADE FURNITURE կահույքի նոր սրահը գործում է Հրազդանում ՝ համադրելով ժամանակակից դիզայնը, տեխնոլոգիական և էներգաարդյունավետ լուծումները:
4 հարկ ունեցող շենքն ունի մոտ 4000 քմ մակերես: Նախագծման և կառուցման ընթացքում առաջնային են եղել հարմարավետությունը, անվտանգությունը և արդյունավետ աշխատանքային միջավայրը, ինչի արդյունքում ձևավորվել է ոչ միայն մեծ, լուսավոր տարածություն, այլև տեխնիկական և պահեստային առանձին տարածքներ:
Ծրագրի իրականացմանն աջակցել է Կոնվերս Բանկն իր Converse SME պրոդուկտով: Բանկի աջակցությամբ հնարավոր է եղել ավարտին հասցնել շինարարությունն ու ապահովել ընդլայնված ու հավակնոտ բիզնեսի լիարժեք գործունեությունը։
Սրահն արդեն սպասարկում է հաճախորդների ոչ միայն Կոտայքի մարզից, այլև Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։
Սեփականատիրոջ խոսքով, համագործակցությունը ֆինանսական գործընկերոջ հետ շարունակական է լինելու: Արդեն առաջիկայում նախատեսվում է նաև բիզնեսի ընդլայնում և նոր՝ հարակից ուղղությունների զարգացում։
conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



