Բաժիններ՝

Ուկրաինական գրիվնան Ղրիմում ստացել է արտարժույթի կարգավիճակ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հունիսի 1-ից ռուսական ռուբլին դարձել է Ղրիմի ու Սևաստոպոլի միակ պաշտոնական արժույթը: Այս մասին նշված է Ղրիմի առևտրի ու տնտեսական զարգացման նախարարության կայքում: Ուկրաինական գրիվնան իր հերթին ստացել է արտարժույթի կարգավիճակ:

Կիրակի Ղրիմի ու Սևաստոպոլի խանութներում անհետացել են երկու արժույթով (ռուբլի ու գրիվնա) գները, իսկ հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարումը հնարավոր է դարձել միայն ռուբլով: Ռուսական ռուբլին Ղրիմում ու Սևաստոպոլում դարձել է օրինական միակ արժույթը՝ կանխիկ և ոչ կանխիկ վճարումների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30