ԵՄ-ն կարող է զրկել Սերբիային ֆինանսավորումից՝ Ռուսաստանի հետ սերտ կապերի պատճառով

ԵՄ-ն քննարկում է Սերբիային տրամադրվող 1.5 միլիարդ դոլարի ֆինանսավորումը կրճատելու հարցը՝ Ռուսաստանի հետ երկրի սերտ կապերի պատճառով: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսին։

«Սերբիան կարող է կորցնել ԵՄ ֆինանսավորումից մինչև 1.5 միլիարդ դոլար, քանի որ Եվրահանձնաժողովը քննարկում է այն չեղարկելու հնարավորությունը… Ռուսաստանի հետ սերտ կապերի պատճառով»,- գրում է հրատարակությունը։

Կոսը Politico-ին հայտնել է, որ Եվրահանձնաժողովն այժմ գնահատում է, թե արդյոք Սերբիան համապատասխանում է վճարումները ստանալու պայմաններին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն մտահոգված է Սերբիայում դատական ​​անկախության ենթադրյալ անկմամբ և լրատվամիջոցների վրա ենթադրյալ ճնշումներով։

Եվրոպացի չորս պաշտոնյաներ հրատարակությանը հայտնել են, որ վերջին շաբաթներին ԵՄ-ի ներսում որոշակի ուժեր ճնշում են գործադրում Եվրահանձնաժողովի վրա՝ Սերբիայի ֆինանսավորումը դադարեցնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930