Սի Ծինփինը հանդիպել է Թայվանի Գոմինդան կուսակցության նախագահի հետ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Թայվանի Գոմինդան կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հետ: Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ սա Գոմինդան կուսակցության առաջնորդի առաջին այցն է մայրցամաքային Չինաստան 10 տարվա ընթացքում։ Այցը նպատակ ունի ամրապնդելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև փոխանակումները և կտևի մինչև ապրիլի 12-ը:
1928-1949 թթ. Գոմիդանը եղել է Չինաստանի իշխող կուսակցությունը, այնուհետև այն տեղափոխեվել է Թայվան, որտեղ իշխել է մինչև 1987 թվականը։




