Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը պառակտել է ՆԱՏՕ-ի երկրները
ՆԱՏՕ-ում խոստովանում են, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը պառակտել է դաշինքի եվրոպացի անդամներին: Նրանցից որոշները զգուշանում են, որ կայացվող որոշումները կարող են խափանել ԱՄՆ-ին համոզելու փորձերը՝ չհեռացնել իր զորքերը Եվրոպայից: Այս մասին հաղորդում է Financial Times թերթը՝ հղում անելով դաշինքի չորս դիվանագետների։
«ՆԱՏՕ-ի չորս դիվանագետներ հայտնել են, որ եթե ՆԱՏՕ-ի վրա Թրամփի նախորդ հարձակումներն առաջացրել էին եվրոպացի դաշնակիցների միաձայն արձագանքը, ապա Իրանի հետ պատերազմը հանգեցրել է նրանց միջև պառակտման։ Նրանց կարծիքով, եվրոպական մայրաքաղաքները տարածայնությու ններ ունեն այն որոշումների շուրջ, որոնք խաթարում են ԱՄՆ-ին համոզելու ջանքերը՝ պահպանելու իր զորքերը եվրոպական մայրցամաքում»,- հաղորդել է հրատարակությունը։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետներից մեկը, մեկնաբանելով իրավիճակը, այն անվանել է «ինքնագոլ»։
Դիվանագետներից մեկի խոսքով՝ երկրները այժմ «պետք է այս կամ այն կերպ ցույց տան իրենց օգտակարությունը Թրամփին»: Մեկ այլ դիվանագետ նշել է, որ հետևանքների գինը կարող է «հսկայական» լինել:



