«Նազարբաևը եւ Լուկաշենկոն Ղրիմից ստացել են իրենց բոնուսները». Վադիմ Դուբնով. ԳԱԼԱ
«Հասկանալի է, որ Հայաստանի համար առավել հեշտ և ցանկալի կլիներ դեպքերի զարգացումն առանց սեպտեմբերի 3-ի, բայց ցավոք սրտի, Հայաստանի ներքին քաղաքականությունը և իշխանությունների որդեգրած քաղաքականությունը Հայաստանին ընտրության հնարավորություն չեն թողել»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը, ով կովկասյան հարցերով զբաղվող ամենահեղինակավոր փորձագետներից է:
Այն հարցին, թե Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանը, ըստ որի՝ Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածաշրջանով՝ այսինքն առանց Արցախի, վերաբերում է բացառապես Արցախի՞ն, թե՞ նաև Ղրիմին, քանզի նկատենք, որ ՄԱԿ-ը Ղրիմը ևս չի ճանաչել իբրև ռուսական տարածաշրջան, փորձագետը պատասխանեց. «Իհարկե Ղրիմի մասին խոսք չի եղել: Ղրիմի թեման, ըստ իս, մինչ այդ «առևտրային համատեքստում» փակվել է՝ այսինքն և’ Նազարբաևը, և’ առավել ևս Լուկաշենկոն Ղրիմից ստացել են իրենց բոնուսները»:
Փորձագետը վստահեցնում է, որ Ղարաբաղի հետ կապված դրությունը այլ է, Ուկրաինան Ադրբեջան չէ և Ղրիմին չի վերաբերվում այնպես, ինչպես Ղարաբաղին՝ Բաքուն: «Հենց այդ է պատճառը, որ ադբեջանական ֆակտորը Մինսկի ու Աստանայի համար սկզբունքային են, և հիմնադիր անդամներն էլ այստեղ էլ ավելի զգուշավոր են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: