Բաժիններ՝

Վերջին 3 ամսում ԱՄՆ-ը կրկնապատկել է Ուկրաինային ռազմական օգնության ծավալը

ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն Ուկրաինային օգնելու գլխավոր տարր է համարում տնտեսական աջակցությունը և պատրաստ է հետագայում հատկացնել այն: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետը` մեկնաբանելով ամերիկյան ռազմական օգնության անհրաժեշտության մասին Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը.

«Վերջին երեք ամսում մենք կրկնապատկել ենք Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության բյուջեի չափը: Հատուկ շեշտադրում է կատարվել ուկրաինացի սահմանապահների մարտունակության ու իրենց երկրների սահմանները պաշտպանելու ամրապնդման վրա: Ակնկալում եմ, որ այդ օգնությունը կշարունակվի ու կընդլայնվի

Հաջորդ շաբաթ Ուկրաինա պետք է ժամանի Պենտագոնի պատվիրակությունը, որը կհանդիպի կառավարության ներկայացուցիչների հետ և կքննարկի հետագա ամիսներին ու տարիներին պաշտպանական ոլորտում Ուկրաինային ամերիկյան աջակցություն լավագույնս ցուցաբերելու հարցը:

Ուկրաինային մեր օգնության ամենակարևոր մասը տնտեսական աջակցությունն է: Ես վստահ եմ, որ Ուկրաինան իրեն պաշտպանելու լավագույն ուղին այն է, որ նա դառնա տնտեսապես զարգացած, եվրոպական ինքնիշխան ժողովրդավարություն:

Սակայն ընդգծեմ նաև, որ մենք նաև նախկինում հատկացրել և շարունակում ենք օգնություն հատկացնել Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանության ոլորտների արդիականացմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս