Իսրայելը պատրաստ է վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) պատրաստ է Իրանի դեմ մարտական գործողությունների հնարավոր վերսկսմանը: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ԻՊԲ շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։
«Իրանն արդեն այն չէ, այն զգալիորեն ավելի թույլ է, և Իսրայելը պատրաստ է, եթե պահանջվի, ցանկացած պահի վերադառնալ հզոր մարտական գործողությունների», – ասել է Զամիրը։
Նա ընդգծել է, որ «ԻՊԲ-ի ձեռքբերումներն Իրանի դեմ պատերազմում աննախադեպ են ու պատմական»։
ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ին համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը պետք է Պակիստանում բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։ Իսրայելը հայտարարել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, և շարունակում է հարվածներն այդ երկրին։



