Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները

«Հեզբոլլահ»-ն ապրիլի 10-ին հայտարարել է, որ մի շարք հարվածներ է հասցրել Իսրայելին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Հեզբոլլահ»-ի հարվածների թիրախում է հայտնվել Լիբանանի հարավում իսրայելցի զինվորների հավաքատեղին։

Բացի այդ, հրթիռային հարվածների են ենթարկվել Իսրայելի հյուսիսում գտնվող Կիրյաթ Շմոնա, Մետուլա և Միսգավ Ամ բնակավայրերը։

Բացի այդ, տեղեկություններ են հաղորդվում, որ Իսրայելը շարունակում է ռմբակոծել Լիբանանի հարավային շրջանները։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին երկրի տարբեր շրջաններում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 303-ի, իսկ վիրավորներինը՝ 1150-ի։

Նախարարության փոխանցմամբ՝ մարտի 2-ից ապրիլի 9 ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1888-ի, իսկ վիրավորներինը՝ 6092-ի։

Իսրայելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930