ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերի ադրբեջանական այցը: Բուրկհալտերն Ադրբեջան է ժամանել հունիսի 1-ին: Նրա պաշտոնական հանդիպումները կմեկնարկեն հունիսի 2-ին:

Իր այցի շրջանակներում Բուրկհալտերը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանից հետո Բուրկհալտերը մեկնելու է Վրաստան ու Հայաստան: Բուրկհալտերի հարավկովկասյան այցն ավարտվելու է հունիսի 4-ին: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30