Ռասմուսենը վստահ է, որ Վրաստանի հաջողություններն անպայմանորեն կարտացոլվեն ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովում

Грузия Online-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը վստահություն է հայտնել, որ Վրաստանի հաջողություններն անպայմանորեն կարտացոլվեն Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի որոշումների վրա:

Այս մասին Ռասմուսենը հայտարարել է Վիլնյուսում, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի ժամանակ. «Վրաստանը շատ բան է արել` ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու համար: Ի՞նչ պետք է ձեր երկիրն ակնկալի առաջիկա գագաթաժողովից:

Դեռ վաղ է կանխատեսումներ անելը: Մենք գտնվում ենք չորս ասպիրանտ երկրների` Վրաստան, Բոսնիա-Հերցեգովինա, Մոնտենեգրո ու Մակեդոնիա, գնահատման գործընթացում:

Ավելի ուշ` հուլիսին, արտգործնախարարները կքննարկեն հատուկ զեկույց: Հուսով եմ, որ մինչ այդ մենք կարող ենք հասնել կոնսենսուսի, թե ինչ որոշում ընդունենք ՆԱՏՕ-ի ընդլայնման տեսանկյունից: Իմ կարծիքով` գրանցած առաջընթացը պետք է արտացոլվի ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի որոշումների վրա»:

Տեսանյութեր

Լրահոս