Ագրեսիվ հռետորիկան վնասում է ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորմանը. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ագրեսիվ հռետորիկան վնասում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, և կողմերը պետք է զերծ մնան խաղաղության գործընթացը խաթարող գործընթացից: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին` մեկնաբանելով հայերին հասցեագրված վերջին սպառնալիքները:

Պետդեպարտամենտում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, որ «Հայաստանին սպասվում է մութ ապագա, եթե նա զորքերը դուրս չբերի Ղարաբաղից և չձերբազատվի երկրում իշխող կոռումպացված վարչակարգից»:

Ի պատասխան` Փսակին հայտարարել է, որ նման հայտարարությունները խաթարում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Փսակին հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների դիրքորոշումը, որ կողմերը պետք է զերծ մնան ուժ կիրառելու մասին սպառնալիքներից և պետք է գործեն` հաշվի առնելով 2009-2013 թվականներին երեք երկրների նախագահների արած հայտարարությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30