Իրաքը Թուրքիային մեղադրել է երկկողմ պայմանավորվածություններն ու ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքն օտար ընկերություններին զգուշացրել է Իրաքյան Քրդստանի նավթի գնման հարցում՝ առանց երկրի կենտրոնական իշխանությունների իրազեկվածության: Այս մասին նշված է Իրաքի նավթարդյունաբերության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Թուրքիան մայիսի 23-ից սկսել է Իրաքյան Քրդստանի նավթի ներկրումը: Թուրքիայի Ջեյհան նավահանգստից մոտ 1 միլիոն բարել նավթ բեռնվել է United Leadership լցանավն ու ուղարկվել է Եվրոպա:

Իրաքյան կողմը երկրի դաշնային կառավարության ու նավթարդյունաբերության նախարարության թույլտվության բացակայության պայմաններում երկրի սահմաններից նավթի դուրս բերումը որակել է որպես «մաքսանենգ նավթ»: Պաշտոնական Բաղդադը սպառնացել է դատի տալ այն ընկերություններին, որոնք կսկսեն վաճառել այդ նավթը:

Իրաքը Թուրքիային մեղադրել է երկկողմ պայմանավորվածություններն ու ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու մեջ, որոնց համաձայն, իրաքյան նավթի արտահանմամբ պետք է զբաղվի SOMO ազգային ընկերությունը, իսկ դրանից ստացված բոլոր եկամուտները պետք է ուղղվեն ԱՄՆ-ում բացված հատուկ հաշվեհամար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30