ԹՐԻՓՓ-ի շինարարության, համակարգի կառավարման փուլում 3-րդ գործընկերների կարիք ենք ունենալու․ Միրզոյան

«Թրամփի ուղի» նախագծի շինարարության փուլում Հայաստանը 3–րդ գործընկերների կարիքն է ունենալու։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությանը, որ «Թրամփի ուղի» նախագիծը շարունակում է մնալ իրենց գլխավոր առաջնահերթություններից մեկը, և Հայաստանը ԱՄՆ–ի և համաձայնեցված 3–րդ երկրների հետ աշխատում է այս նախագծի իրականացման ուղղությամբ։

«Հույս ունենք, որ որքան հնարավոր է շուտ մենք կթևակոխենք հաջորդ` շինարարության փուլ։ Ահա այստեղ է, որ մենք 3–րդ գործընկերների կարիքն ենք ունենալու։ Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու` Հայաստան–ԱՄՆ, սակայն և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիքն ունենալու, և՛ (ամենայն հավանականությամբ) համակարգերի կառավարման փուլում»,– ընդգծեց Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները TRIPP–ի իրագործման ուղղությամբ ինտենսիվ շարունակվում են, հիմա դեռևս աշխատանքների փաստաթղթերի և, ըստ էության, միջպետական համաձայնագրի համաձայնեցման փուլում են։

Միրզոյաննն ավելացրեց, որ գաղտնիք չէ` TRIPP–ը որքան էլ որ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից` սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով։

«Այս նախագիծը հո այլ մոլորակի վրա չէ՞. նրա մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանին, իսկ մյուս ծայրն ավարտվի Նախիջևանում, սակայն տրամաբանական շարունակությունը հայկական երկաթուղիների ցանցն է դեպի Թուրքիա, Կենտրոնական Ասիայի երկրներ»,- ասաց Միրզոյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ TRIPP–ով հետաքրքրված են նաև Մերձավոր Արևելքի երկրները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930