Հունվարի 29-ի դրությամբ Ռուսաստանում գրիպից հետո առաջացած բարդություններից մահացել է 126 մարդ, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:
Նախօրեին ՌԴ Պետդումայում կլոր սեղան է հրավիրվել, որտեղ քննարկվել է ռուսական շոու-բիզնեսի կարգավորմանը վերաբերող սկանդալային օրինագիծը, հայտնում է Elle-ը:
Ռուսաստանին կարող են հեռացնել Եվրոպայի խորհրդից, եթե վերջինս չկատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը (ՄԻԵԴ), հայտարարել է ՄԻԵԴ ղեկավար Գվիդո Ռայմոնդին, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Միջերկրական ծովի զբոսանավերը կարող են դառնալ ԴԱԻՇ-ի զինյալների թիրախ, գրում է The Daily Mail-ը: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Բրիտանիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Քլայվ Ջոնսոնը:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չեղյալ է հայտարարել թուրքական մասնավոր ընկերությունների համար արված գազի սակագնի զեղչը, հայտնում է թուրքական Daily Sabah պարբերականը՝ հղում կատարելով տեղի պաշտոնյաներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթ է Վաշինգտոնի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքների հետ ու դրանք համարում է «անընդունելի»: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն քվեարկել է օրենքի կողմ, որը ընդլայնում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, հայտնում է TASS-ը:
Նվազագույնը 3 մարդ է զոհվել Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Մախասեն քաղաքի Ալ-Ախսա շրջանի մզկիթում իրականացված ահաբեկչության հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով al-Arabiya հեռուստաալիքին:
Այսօրվանից Ադրբեջանում պաշտոնապես ժամանակավոր արգելք է սահմանվում Վրաստանից ներկրվող կենդանիների և կենդանական ծագման մթերքի վրա:
Ավստրալիայի հարավ-արևելքում կործանվել է թեթևշարժիչանի ինքնաթիռ, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, հայտնում է 3AW ռադիոկայանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել են գազատարի շինարարության մասին, որը կմիավորի երեք պետություններն էլ ու դուրս կգա Եվրոպայի արտահանման շուկան, գրում է The Algemeiner թերթը:
ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնում է ԴԱԻՇ-ի գումարտակի գոյության մասին, որը նախապատրաստում է ահաբեկչություններ Ռուսաստանում ու այլ եվրոպական երկրներում, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անվտանգության հարցերով իր խորհրդականներին հանձնարարել է անհրաժեշտության դեպքում հակազդել ԴԱԻՇ-ի փորձերին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց ազդեցությունը Լիբիայում ու այլ երկրներում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
Հունվարի 29-ի դրությամբ գրիպի վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնական գործընթացը կասեցվել է Վրաստանի 283 դպրոցներում: Երեկվանից ցուցանիշները փոխվել են՝ 267 դպրոցներին ավելացել է 16 հանրակրթական հաստատություն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Կազբեգի-Վերին Լարս» ուղղությամբ տանող ճանապարհը (վրաց-ռուսական սահման) դարձյալ փակ է անդադար տեղացող ձյան ու ձնահոսքերի վտանգի պատճառով, որի առաջացման պատճառը օդի բարձր ջերմաստիճանն է, ասվում է Վրաստանի տարածքային զարգացման նախարարության ավտոմոբիլային դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Թուրքիան, ինչպես Ադրբեջանը, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշկունը:
Brent ապրանքանիշի նավթի գինը ավելի քան 5%-ով բարձրացել է ու հասել 1 բարելի դիմաց գրեթե 36 դոլարի ռուսական իշխանությունների հայտարարության ֆոնին, թե նախատեսվում է ՕՊԵԿ-ի հանդիպում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի քան 140 դպրոցական է հոսպիտալացվել ԱՄՆ Տեխաս նահանգում շմոլ գազից թունավորվելու հետևանքով, հայտնում է ABC-ն:
Մոսկվայում եղանակի կտրուկ տաքացման հետևանքով սառցաջրերը ողողել են քաղաքի փողոցները, հայտնում է LifeNews-ը: Հիդրոօթերևութաբաններն ակնկալում են ջերմաստիճանային ռեկորդներ:
3-4 միլիոն մարդ կարող է այս տարի վարակվել Զիկա վիրուսով Հարավային, Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկաներում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում է BBC-ն:
«Մենք ապացույցներ չենք պահանջի ԱՄՆ ֆինանսների նախարարությունից: Եթե նրանք նման պաշտոնական հայտարարությունը թողնեն առանց ապացույցների, ապա դա նորից կստվերի այդ գերատեսչության վարկանիշը»:
Փետրվարի 19-ին Թուրքիայի Կայսերի նահանգում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի էկոնոմիկայի նախարարների եռակողմ հանդիպումը:
Ես չեմ ցանկանում կրկին հանդես գալ պայծառատեսի դերում, բայց հավատացնում եմ, որ այժմ աշխարհաքաղաքական գործընթացները ոչ թե ընթանում են դանդաղ, այլ սլանում են քառատրոփ։ Եթե մենք այժմ չկոտրենք այս հանցավոր միջազգային համակարգը, ապա շուտով կբոցավառվի արդեն Ռուսաստանում, սկզբում՝ ծայրամասերում, և դրանք կլինեն ոչ միայն ԻԼԻՊ-ի (կազմակերպության գործունեությունն արգելված է Ռուսաստանում Գերագույն դատարանի որոշմամբ) ուսուցանված գրոհայինները, որոնցով մեզ վախեցնում են, այլև մեր տնաբույծ ազգայնականներն ու ֆաշիստները։
«Ինչպես Դորիան Գրեյը, Եվրոպայի խորհուրդը վաճառել է իր հոգին»,- այսպես է բնութագրել Եվրոպայի խորհրդի վերջին տարիների գործունեությունը Journal of Democracy-ում ամիսներ առաջ հրապարակված իր «Եվրոպա և Ադրբեջան. Ամոթի ավարտը» վերտառությամբ հոդվածում Եվրոպական կայունության նախաձեռնության ղեկավար Ջերալդ Կնաուսը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում է, որ նավթային գները երկար ժամանակ ցածր չեն մնա, իսկ արտադրող երկրները շուտով կվերականգնեն իրենց հաշվեկշիռը շուկայում, հայտնում է Reuters-ը:
Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել են Վատիկանի ներկայացուցիչները: Հաղորդվում է, որ դերասանն ու Հռոմի պապը անհանգստացած են նույն խնդրի կապակցությամբ՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ:
Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրինագիծը, որը արգելում է էվթանազիան, հայտնում է Associated Press-ը:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, որոշում է կայացվել ստեղծել եռակողմ մեխանիզմ Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի մաքսային մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թուֆեքչին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար խադուրիի հետ հանդիպման ժամանակ։
Հունական ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալներ տեղափոխող նավը, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով առափնյա ոստիկանության ներկայացուցիչներին:
Մենք վերջերս ավարտեցինք նախագծի համաձայնեցումը, որը կայացվել էր նախագահների կողմից Դուշանբեում, ապա՝ Մոսկվայում տեղի ունեցած նստաշրջանների ընթացքում։ Որպես ՀԱՊԿ նախագահող, Սերժ Սարգսյանը պետք է հաստատի այս պլանը։ Հարցերը շատ են։