Բաժիններ՝

Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Մայիսի 5-ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք բարձրաստիճան պաշտոնյաների և մեծաթիվ հյուրերի այցելությամբ պայմանավորված՝ քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

«Մայիսի 2-ից մինչև 5-ը մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայի, Սպանդարյան փողոցի խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։

Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները»,- տեղեկացնում են աշխատակազմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031