Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ժամանելու Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերմանական DPA գործակալությունը։

Այսպիսով, թվով 8-րդ գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի առանց գերմանական կառավարության ղեկավարի։

«Գերմանիայի կանցլերը չի կարող ուղևորվել՝ այլ պարտավորությունների պատճառով։ Գերմանիայի կանցլերն արդեն մասնակցել է քաղաքական համայնքի 2 հանդիպման և ակտիվ կապի մեջ է բազմաթիվ մասնակիցների հետ»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ ի պատասխան DPA գործակալության հարցման:

Նշվում է, որ Մերցը մայիսի 4-ին Բեռլինում կմասնակցի Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահության նիստին։ Կանցլերի մասնակցությամբ այլ հրապարակային միջոցառումների մասին կառավարության մամուլի ծառայությունը դեռ չի հայտնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031