Բաժիններ՝

Թուրքիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին. Թուրքիայի դեսպան

Թուրքիան, ինչպես Ադրբեջանը, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշկունը:
Թուրք դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին աջակցել ցանկացած ոլորտում:

«Ադրբեջանը ներկայում ուժեղացնում է իր երկրի պաշտպանությունը, ու մենք նրան դրանում աջակցություն կցուցաբերենք»,- հայտարարել է Ջոշկունը:

Դեսպանը հայտարարել է, որ քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հաղթանակել միջազգային իրավունքը, ինչպես Ադրբեջանն է ցանկանում, իրավիճակը տարածաշրջանում չի կայունանա:

Թուրք դիվանագետի խոսքով՝ «հարկավոր է ուշադիր ու զգույշ լինել այն ուժերի նկատմամբ, որոնք կարող են վնասել երկու երկրների կապերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031