Մեծ Բրիտանիայում պաղեստինամետ երթերը կարող են ժամանակավորապես արգելվել․ Սթարմեր

Մեծ Բրիտանիայում պաղեստինամետ երթերը կարող են ժամանակավորապես արգելվել՝ հակասեմական հարձակումների պատճառով, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Սթարմերը նշել է, որ «կան հիմքեր» մի շարք դեպքերում բողոքի ցույցերն արգելելու համար:

«Կարծում եմ՝ ժամանակն է դիտարկել բողոքի ցույցերը որպես ամբողջություն և դրանց կուտակային ազդեցությունը: Հրեական համայնքից ինձ պատմել են երթերի կրկնվող բնույթի մասին: Ես դա ընդունում եմ», – նշել է նա։

Վարչապետը նաև կարծիք է հայտնել, որ բողոքի ցույցերի ժամանակ սադրիչ կարգախոսներ վանկարկողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Նա որպես օրինակ բերել է պաղեստինյան ապստամբության կոչերը:

«Եթե դուք երթի կամ բողոքի ցույցի եք, որտեղ մարդիկ կոչ են անում համաշխարհային ինտիֆադայի, պետք է կանգ առնեք և ինքներդ ձեզ հարցնեք. «Ինչո՞ւ չեմ դատապարտում սա: Ի՞նչ եմ անում երթի ժամանակ, որտեղ մարդիկ նման բաներ են գոռում»»,-ասել է Սթարմերը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Ազգերի համագործակցության Միացյալ հրեական համայնքի գլխավոր ռաբբի Եփրեմ Միրվիսը առաջարկել էր ժամանակավորապես արգելել պաղեստինամետ երթերը՝ Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Պահպանողական կուսակցությունը և աջակողմյան «Reform UK» պոպուլիստական ​​կուսակցությունը կոչ արեցին Լեյբորիստական ​​կառավարությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել ցույցերի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, «Կանաչները» և ձախակողմյան «Your Party» կուսակցությունը հայտարարել են, որ հակասեմական հարձակումները չպետք է օգտագործվեն որպես քաղաքացիական ազատությունների սահմանափակման հիմք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031