Ալլա Պուգաչովայի ելույթը Պետդումայում աժիոտաժ է առաջացրել
Նախօրեին ՌԴ Պետդումայում կլոր սեղան է հրավիրվել, որտեղ քննարկվել է ռուսական շոու-բիզնեսի կարգավորմանը վերաբերող սկանդալային օրինագիծը, հայտնում է Elle-ը:
Օրինագծի քննարկմանը ներկա են եղել Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինը, Ալեքսանդր Գրադսկին, Գրիգորի Լեպսը, Անդրեյ Մակարևիչը, Վլաչեսլավ Բուտուսովը ու այլք:
Ռուս արտիստները վրդովվել են համերգների կազմակերպման նոր կանոններից ու պահանջել վերանայել օրինագիծը: Ամենից ավելի վառ է ստացվել Ալլա Պուգաչովայի ելույթը, ով նյարդայնացել է այն բանից, որ օրինագիծը չի քննարկվել արտիստների հետ: «Վճարե՞լ: Ո՞ւմ, ինչո՞ւ, ո՞ւմ պահելու համար, գրասենյակների՞, ձրիակերների՞, որոնք պետք է այնտեղ նստեն: Դա հանգեցնում է մեռած հոգիների, կաշառակերության …
Ցանկացած չափից դուրս կարգավորվածություն դեռ խորհրդային ժամանակներից միշտ հանգեցնում էր խառնաշփոթի: Դա՞ եք ուզում: Ստացե´ք»,- հայտարարել է Պուգաչովան:
Նրա մասնակցությամբ բուռն տեսանյութն արագ տարածվել է սոցցանցերում ու աժիոտաժ առաջացրել:
Օրինագիծը, որը Պետդուման ընդունել է 2015թ. դեկտեմբերի 15-ին, նախատեսում է, որ այսուհետ արտիստները ու նրանց պրոդյուսերները չեն կարող ինքնուրույն համերգներ կազմակերպել 400 քմ-ից ավելի տարածք ունեցող համերգասրահներում:
Տեսանյութը` այստեղ