Կովկասցիներից բաղկացած ԴԱԻՇ-ի գումարտակը ահաբեկչություններ է նախապատրաստում Ռուսաստանում
ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնում է ԴԱԻՇ-ի գումարտակի գոյության մասին, որը նախապատրաստում է ահաբեկչություններ Ռուսաստանում ու այլ եվրոպական երկրներում, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայություններին հայտնի է, որ ԴԱԻՇ-ի շարքերում գործում են հատուկ ստորաբաժանումներ, որոնք ահաբեկչություններ են նախապատրաստում ՌԴ-ում ու Եվրոպայի երկրներում: Խոսքը գումարտակի մասին է, որը բաղկացած է հիմնականում Հյուսիսային Կովկասի բնակիչներից»,- հայտարարել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Անդրեյ Պրժեզդոմսկին:
Նշվում է, որ որպես Կովկասի ահաբեկիչների «դասավանդողներ» են հանդես գալիս Իրաքի բանակի նախկին սպաները:
Գւմարտակը ղեկավարում է Ահմեդ Չետաևը: 2011թ. նա կալանավորվել էր Բուլղարիայում, սակայն դատարանը նրան հրաժարվել էր արտահանձնել Ռուսաստանին, որտեղ կասկածվում էր ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ: Ենթադրյալ ահաբեկիչն ունեցել է փախստականի կարգավիճակ Ավստրիայում: