
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է էվթանազիան

Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրինագիծը, որը արգելում է էվթանազիան, հայտնում է Associated Press-ը:
Փաստաթուղթը, սակայն, թույլ կտա բժիշկներին օգտագործել սեդատիվ դեղամիջոցներ անբուժելի հիվանդների դեպքում՝ մինչև բնական մահով մահանալը:
Բացի այդ՝ բժիշկները այսուհետ կարող են դադարեցնել բուժումը, որը ուղղված է հիվանդների կյանքի պահպանմանը:
Նշենք, որ ավելի վաղ Բրիտանիայի խորհրդարանը ևս մերժել էր էվթանազիայի մասին օրենքը: