Ավստրալիայում ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել

Ավստրալիայի հարավ-արևելքում կործանվել է թեթևշարժիչանի ինքնաթիռ, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, հայտնում է 3AW ռադիոկայանը:

Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է ծովը՝ Վիկտորյա նահանգի Բարվոն-Հեդս բնակավայրի մոտ: Դեպքի վայր են ուղևորվել առափնյա երկու նավեր ու բժշկական ուղղաթիռներ:

Զոհերի թիվը պաշտոնապես չի հաստատվել: Ականատեսները հաղորդում են դեպքի վայրում վատ տեսանելիության մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031