Բաժիններ՝

Նավթի գինը բարձրանում է ՕՊԵԿ-ի հանդիպման մասին Մոսկվայի լուրերի ֆոնին

Brent ապրանքանիշի նավթի գինը ավելի քան 5%-ով բարձրացել է ու հասել 1 բարելի դիմաց գրեթե 36 դոլարի ռուսական իշխանությունների հայտարարության ֆոնին, թե նախատեսվում է ՕՊԵԿ-ի հանդիպում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ռուբլին ամրապնդել է դիրքերը նավթի գների բարձրացման ֆոնին: Դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում նվազել է 1,9 ռուբլով՝ մինչև 75,6 ռուբլի, եվրոյի փոխարժեքը նվազել է 2 ռուբլով՝ մինչև 82,5 ռուբլի:

Այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել ՕՊԵԿ-ի երկրների բանակցություններին, որտեղ նախատեսվում է քննարկել նավթարդյունահանման ծավալների նվազեցման հարցը, հայտնի է դարձել մի քանի ժամ առաջ:

Ավելի ուշ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, սր պատրաստ է անձամբ մասնակցել նավթարտադրողների կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարին:

Նավթի արդյունահանման հնարավոր նվազեցման հարցի քննարկման առաջարկությամբ հանդես է եկել Սաուդյան Արաբիան:

Դեկտեմբերի սկզբին Վիեննայում կայացած գագաթաժողովի ժամանակ նավթ արտահանող երկրների կազմակերպությունը որոշել էր չնվազեցնել նավթարդյունահանումը՝ թողնելով այն մակարդակում, որը գերազանցում է ՕՊԵԿ-ի պաշտոնական քվոտաները մոտավորապես 2 մլն բարելով օրական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս