Բաժիններ՝

Զիկա վիրուսով կարող է վարակվել 4 միլիոն մարդ. ԱՀԿ

3-4 միլիոն մարդ կարող է այս տարի վարակվել Զիկա վիրուսով Հարավային, Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկաներում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում է BBC-ն:

Մարդկանց մեծ մասի մոտ չի արտահայտվում ոչ մի ախտանշան, սակայն կան կասկածներ, որ վիրուսը որոշ նորածինների մոտ առաջանում է գլխուղեղի արատներ:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ հուսով է մարդկանց վրա կատարել պատվաստանյութի փորձարկումներ այդ վիրուսի դեմ արդեն տարեվերջին:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը ասել է, որ Զիկան վերածվել է քիչ վտանգ ներկայացնող հիվանդությունից մարդկանց առողջությանը սպառնացող լուրջ սպառնալիքի: Նա ստեղծել է «արտակարգ թիմ», որը պետք է պայքարի վիրուսի դեմ: Վերջին անգամ նման արտակարգ իրավիճակ էր առաջացել Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի դեմ բռնկման ժամանակ, որը խլել է 11 հազար մարդու կյանք:

Զիկա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1947թ. Ուրուգվայում, սակայն մինչ այժմ չէր նկատվել վիրուսի նման սրընթաց տարածում: Բրազիլիան առաջին անգամ հայտարարեց այդ վիրուսով վարակման մասին 2015թ. մայիսին:

Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդկանց փոխանցվում է միջատների խայթոցի միջոցով ու բնութագրվում է տենդով: Վիրուսը հատկապես վտանգավոր է հղիների համար քանի որ պտուղը կարող է զարգանալ գլխուղեղի ծանր ախտահարմամբ:

Այսօր վիրուսի դեմ պայքարի միակ եղանակը հիվանդության տարածմանը նպաստող միջատների դեմ պայքարն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս