Քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում պատգամավորները քվեարկեցին բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցը:
Ռուսական կողմը պատրաստ կլինի քննարկել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հաստատման հարցը, երբ երկրների միջև կվերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները:
«Հակամարտության բոլոր կողմերի համար իրավիճակը վատթարանում է, մարդիկ իրենց հայրենիք չեն կարողանում վերադառնալ, մարդիկ սև անցքում են ապրում»,- ասաց Ֆորնարվ Ջոնսոնը:
Սիրիայի Հոմս քաղաքի կենտրոնում երկու պայթյունների հետևանքով զոհվել է 11 մարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Ռոսպոտրեբնադզորը» հայտարարում է Մոսկվայում սուր շնչառական հիվանդությունները համաճարակի տարածման մասին, հայտնում է TASS-ը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային սեղանին դրված են մի շարք փաստաթղթեր, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմել են խաղաղ կարգավորման մի քանի փուլերում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված է 2015թ. արդյունքներին:
«Միհրանը Համագումարի ընտանիքի անդամ է եղել գրեթե երկու տասնամյակ և ուրախ ենք նրան պաշտոնապես ընդունելու մեր թիմ», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Իտալիա կատարած այցի շրջանակում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ ստորագրել է գրեթե 17 միլիարդ դոլարի համաձայնագրեր, հայտնել է BBC-ի թղթակիցը Հռոմից:
Ուկրաինայի կառավարությունը Արսենի Յացենյուկի փոխարեն կարող է գլխավորել Շվեդիայի վարչապետ Կառլ Բիլդտը: Այս մասին հայտնում է ուկրաինական «Գլավկոմ» պարբերականը՝ հղում կատարելով երկրի նախագահի ադմինիստրացիայում իր աղբյուրին:
Հունվարի 26-ի գիշերը Ադրբեջանի Հաջիգաբուլ շրջանում (120 կմ Բաքվից հեռու) ժայթքել է Ախտարմա-Փաշալի հրաբուխը, տեղեկացնում է contact.az-ը:
Ձյան առատ տեղումների պատճառով Քոբուլեթիի շրջանում (Աջարիա) խափանվել է ուսումնական պրոցեսը բոլոր՝ 50 դպրոցներում ու 20 մանկապարտեզներում, վնասվել են նաև էլեկտրալարերը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով շրջանային ադմինիստրացիայի մամլո ծառայությանը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային զրույցի ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել ԵՄ բարեփոխումների բանակցություններում, սակայն դեռ գործելու դաշտ կա:
Դիտորդները հայտնել են Reuters գործակալությանը, որ Սիրիայի կառավարական զորքերը արյունալի մարտերից հետո կարողացել են վերահսկողություն սահմանել Դերաա նահանգի ռազմավարական քաղաքի նկատմամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների մասին: Նման հայտարարություն նա արել է միջկրոնական «Համընդհանուր ժողովրդական ճակատ» ֆորումի ժամանակ, որը հեռարձակվում է «Ռոսիա-24» հեռուստաալիքով:
«Ես պատրաստ չեմ թվեր ասել, սակայն այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ ենթադրվում է՝ Պուտինը պետությունից ստանում է մոտավորապես 110 հազար դոլարի չափով աշխատավարձ: Դա այդ մարդու կարողության ոչ կոռեկտ նկարագրությունն է: Նա իր կարողության իրական չափը թաքցնելու մեծ փորձ ունի»:
Սիրիայի Հալեպ քաղաքում մահապարտ ահաբեկչի գործողությունների հետևանքով զոհվել է 23 մարդ, հայտնում է Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունները, որոնք պետք է մեկնարկեին այս շաբաթ, այսօր մասնակի կասեցվել են այն պատճառով, որ դեռ պարզ չի, թե ովքեր են ներկայացնելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընդդիմախոսներին, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ)՝ Սիրիայում ապստամբներին զինելու վերաբերյալ օպերացիան կախված է Սաուդյան Արաբիայից, գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին:
«Հանուն օրենքի» շարժման այսօրվա նախաձեռնության առնչությամբ Երևանում բրիտանական դեսպանատունը տարածում է հետևյալ հաղորդագրությունը.
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հրապարակել է իր նորածին դստեր՝ Մաքսի լուսանկարը, որը «լողում է» լողավազանում:
Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Գերմանիան ու Ավստրիան ուժեղացնում են ճնշումը Հունաստանի վրա՝ կոչ անելով վերջինիս ավելի արդյունավետորեն պահպանել Եվրամիության սահմանները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլան, նորից ամուսնացել է: Այս մասին գրում է Собеседник-ը՝ հղում կատարելով ՌԴ նախկին առաջին տիկնոջ անշարժ գույքի փաստաթղթերում տեղ գտած ազգանվան փոփոխությանը:
Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Սիրիայի ներքին գործերին, նրա խնդիրն է միայն օգնել այդ երկրի լեգիտիմ իշխանությանը հաղթահարել ահաբեկչությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ԴԱԻՇ-ն իր ուժերը կկենտրոնացնի Եվրոպայում ահաբեկչությունների կազմակերպման վրա, հայտարարել է Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուինռայթն այսօր մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է BBC-ն:
Անկարան ու Էր-Ռիադը կքննարկեն տարածաշրջանի խնդիրները Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ռուսական բանկերի զուտ շահույթը 2015թ. նվազել է եռակի՝ 589 միլիարդ ռուբլուց (7,31 մլրդ դոլար) մինչև 192 մլրդ ռուբլի (2,38 մլրդ դոլար), ասվում է Ռուսաստանի բանկի հաղորդագրության մեջ:
Թուրքիան, ինչպես նախկինում, ներկայում ևս հանդես է գալիս Իրաքի տարածքային ամբողջականության օգտին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
«ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ-Բելառուս առևտրաշրջանառությունը թվերով աճ է գրանցել»,- այսօր հայ-բելառուսական գործարար հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրակը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չէր ցանկանա երրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին, անգամ եթե ունենար նման հնարավորություն, հայտնում է ABC News-ը: