
Վրաստանում գրիպի ու ձյան պատճառով դադարեցվել է դպրոցների աշխատանքը

Հունվարի 29-ի դրությամբ գրիպի վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնական գործընթացը կասեցվել է Վրաստանի 283 դպրոցներում: Երեկվանից ցուցանիշները փոխվել են՝ 267 դպրոցներին ավելացել է 16 հանրակրթական հաստատություն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես հայտնել են Վրաստանի կրթության ու գիտության նախարարությունից, մոնիթորինգն իրականացվում է առանց ընդհատումների:
Ինչ վերաբերում է առատ ձյան ու եղանակային վատ պայմանների հետևանքով ուսումնական գործընթացի դադարեցմանը, ապա այդ պատճառով էլ դասերը հետաձգվել են 61 դպրոցներում:
Այսօրվա դրությամբ Վրաստանում փակ է 344 դպրոց: