Վաղը Վլադիմիր Զելենսկին Երևանում հանդիպումներ կունենա

Չեխական ԶԼՄ-ները հաստատում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կիրակի օրը՝ մայիսի 3-ին, Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կարճատև հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես նշվում է, Երևանում Չեխիայի վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ անձամբ կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ։ Միևնույն ժամանակ, չեխական կողմը չի բացահայտել սպասվող բանակցությունների թեմաները։

«Ես նաև կարճ երկկողմ հանդիպումներ կունենամ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ բանակցություններ կվարեմ նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Կարևոր է, որ մենք հանդիպենք»,- նշել է Բաբիշը։ Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ դեռևս չի պլանավորում այցելել Ուկրաինա։ «Ոչ, ես չեմ մեկնի Կիև»,- հավելել է Չեխիայի վարչապետը։ Նա նաև նշել է, որ ապագայում կարող է հանդիպում ունենալ Զելենսկու հետ Լեհաստանում կայանալիք համաժողովի ժամանակ, որը հավանաբար նվիրված կլինի Ուկրաինայի վերականգնմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031