Բաժիններ՝

Ռուսաստանում գրիպի զոհերի թիվը հասել է 126-ի

Հունվարի 29-ի դրությամբ Ռուսաստանում գրիպից հետո առաջացած բարդություններից մահացել է 126 մարդ, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:

Նա նշել է, որ ներկայում համաճարակային շեմը գերազանցվել է 48%-ով՝ հայտարարելով, որ այդ թիվը «արտասովոր չէ»:

Սալագայը հայտարարել է, որ բժշկական կազմակերպությունները ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով, տեղեկացնում է Interfax-ը:

Ավելի վաղ ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան հայտնել էր, որ Մոսկվայում ու ՌԴ-ի եվրոպական մասի քաղաքներում սուր շնչառական հիվանդությունների ու գրիպով հիվանդացության դեպքերի նվազում կնկատվի փետրվարի վերջին:

«Ռոսպոտրեբնադզորի» տվյալով՝ ՌԴ-ի տասնյակ շրջաններում համաճարակային շեմը գերազանցվել է, գերիշխում է գրիպի AH1N1 վիրուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս