Բաժիններ՝

Բեռնարդու Սիլվայի տեղափոխությունը նոր ակումբ գրեթե ավարտված է

Ամեն ինչ գնում է նրան, որ «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան առաջիկա ամռանը կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերը: Կողմերն արդեն համագործակցության վերաբերյալ սկզբունքային համաձայնության են եկել:

​Ինչպես հաղորդում են The Touchline-ը և Barca Universal-ը՝ վկայակոչելով լրագրող Միկել Բլասկեսին, պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխությունը «Բարսելոնա» իրականացված է 80 տոկոսով։ Կողմերին մնացել է համաձայնեցնել ընդամենը մի քանի մանրամասն:

​Նշվում է, որ կատալոնական ակումբի հետ պայմանագիր կնքելու համար 31-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է գնալ աշխատավարձի զգալի՝ մոտ 60 տոկոս նվազեցման՝ անգլիական ակումբում ստացած վարձատրության համեմատ։

​Այնուամենայնիվ, Սիլվայի տեղափոխության հարցում վերջնական որոշումը կայացնելու է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Գերմանացի մասնագետը դեմ չի լինի այս գործարքին միայն այն դեպքում, եթե ներկայիս կիսապաշտպաններից որևէ մեկը հեռանա թիմից։ Ընդգծվում է նաև, որ, բացի Սիլվայից, կիսապաշտպանության գծում այլ ֆուտբոլիստների ձեռքբերում չի սպասվում:

​Սպասվում է, որ Բեռնարդու Սիլվան «Բարսելոնային» կմիանա ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ սպառվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031