
ԱՄՆ-ն պետք է արգելի ԴԱԻՇ-ին իր ազդեցությունը տարածել Լիբիայում. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անվտանգության հարցերով իր խորհրդականներին հանձնարարել է անհրաժեշտության դեպքում հակազդել ԴԱԻՇ-ի փորձերին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց ազդեցությունը Լիբիայում ու այլ երկրներում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
Հիշեցնենք, որ ԴԱԻՇ-ի զինյալները, օգտվելով Լիբիայում ստեղծված անկայուն իրավիճակից, հիմնավորվել են լիբիական Սիրտ քաղաքում:
Գործակալության տեղեկություններով՝ այդտեղից ահաբեկիչները մի քանի հարձակում են գործել տարածաշրջանի նավթային օբյեկտների վրա: