Ճապոնիայի Հոնսյու կղզու ափերի մոտ 5,83 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ օրը Ճապոնիայում՝ արևմտյան Հոնսյուի հարավային ափից ոչ հեռու, 5,83 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Երկրագիտության գերմանական հետազոտական կենտրոնին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 59 կմ խորության վրա։



