Ռուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ Զելենսկի

Ռուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հարձակումներով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի վրա արձակել են մոտ 1600 հարձակողական անօդաչու թռչող սարքեր, մոտ 1100 կառավարվող ռումբեր և երեք հրթիռ»,-գրել է Ուկրաինայի նախագահը իր Telegram ալիքում։

Նա հայտնել է, որ Խերսոնում միկրոավտոբուսի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ, վիրավորվել՝ յոթը։

Նա նաև հաղորդել է Խարկովի բնակելի շենքի, Նիկոլաևի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների և մի քանի շրջանների, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Սումիի, Խերսոնի և Դոնեցկի մարզերի վրա հարձակումների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031