ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ մեկնաբանել է «Օսկար» կինոմրցանակաբաշության շուրջ առաջացած սկանդալը, հայտնում է ABC News-ը:
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը մեկ տարուց ավելի է, ինչ նախարարական պաշտոնը համատեղում է իտալական ընկերության տնօրենի պաշտոնի հետ, ինչն արգելված է ուկրաինական օրենքներով: Այս մասին «Ուկրաինական պրավդայի» բլոգում հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ժողովրդական պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արտաքսել շուրջ 80 հազար մարդու, որոնք հավակնում էին ստանալ փախստականի կարգավիճակ և որոնց այն չի տրվել, հայտնում է BBC-ն:
Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները կժամանեն Բաքու, նրանց կմիանան նաև միջազգային այլ ֆինանսավարկային ինստիտուտների՝ Զարգացման ասիական բանկի ու ՎԶԵԲ-ի առաքելությունների ներկայացուցիչները:
Թուրքիայի ընդդիմադիր Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը դատապարտվել է 14 ամսվա պայմանական ազատազրկման երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին վիրավորելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է, այն այսօր կազմում է 82 տոկոս՝ նախկին 86-ի փոխարեն։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով «Լևադա» կենտրոնի հունվարին անցկացրած հարցումներին։
Հույն լրագրողները արհմիություննների որոշմամբ գործադուլ են անում՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հայտնում է RIA Novosti-ն:
Պորտուգալիայում, Ֆինլանդիայում ու Գերմանիայում գրանցվել են Զիկա վիրուսով վարակման նոր դեպքեր: Հաղորդվում է, որ բոլոր վիրուսակիրները վերջերս այցելել են Լատինական Ամերիկայի երկրներ, հայտնում է DW-ն:
Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համատեղ հետաքննության ժամանակ պարզել են ահաբեկիչների ինքնությունը, որոնք անմիջական առնչություն են ունեցել Սինայի թերակղզում А321 ինքնաթիռում ահաբեկչության նախապատրաստմանը:
Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում փոստային FedEx ծառայության աշխատակիցները բեռների տեղափոխման ժամանակ հայտնաբերել էին տուփեր՝ կասկածելի սարքերով, հայտնում է NDTV-ը:
ԱՄՆ-ում ավելացել է Զիկա վիրուսով վարակված մարդկանց թիվը՝ հասնելով 6-ի: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Ղազախստանի հարավում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է Interfax-ը:
ԱՄՆ-ի իշխանություններն անվանել են մարդկանց թիվը, որոնք զոհվել են երկրի հարավարևելյան շրջաններում ձնաբքի հետևանքով: Ընդհանուր առմամբ՝ տարերքը խլել է 50 մարդու կյանք, հայտնում է ABC News-ը:
Հաագայի միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել զբաղվել 2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական ռազմական հակամարտության հետաքննությամբ, որի ժամանակ իրականացվել են ռազմական ու մարդկության դեմ գործած հանցագործություններ Վրաստանի ու Հարավային Օսիայի տարածքներում:
Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է Հենց այս օրն են սովետական զորքերը ազատագրել համակենտրոնացման ճամբար Օսվենցիմը, որի գոյության ընթացքում այնտեղ զոհվել է 1,1 մլն մարդ, շատերը բժշկական փորձերի զոհ են դարձել, որոնք անցկացվել են ճամբարներում:
Չնայած ամերիկահայերը ուշի ուշով հետևում են Թուրքիայի և նրա լոբբիստական ընկերությունների չարամիտ ջանքերին, սակայն նրանք հազվադեպ են ուշադրություն դարձնում փոքրաթիվ ամերիկացի թուրքերի վրա, որոնք կամ Թուրքիայի կառավարությունից վճարվելով կամ կուրորեն թյուր հայրենասիրական զգացումներից ելնելով քարոզչական գործունեություն են ծավալում…
British Airways ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան, հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեին
Միջազգային իրավապաշտպան Transparency International կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա՝ «Կոռուպցիայի ընկալման վարկանիշ» ամենամյա զեկույցը, որի համաձայն՝ 168 երկրների շարքում Ադրբեջանը հայտնվել է 119-րդ հորիզոնականում՝ տեղը կիսելով Ռուսաստանի, Գայանայի ու Սիեռա-Լեոնեի հետ, հայտնում է contact.az
Վրաստանի գիտության ու կրթության նախարարությունը որոշում է կայացրել կասեցնել ուսումնական պրոցեսը երկրի 384 դպրոցներում՝ կապված գրիպի վիրուսի տարածման ու եղանակային պայմանների վատթարացման հետ, հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով գերատեսչությանը:
Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը 2015թ. Ադրբեջանին վաճառել է ականանետեր ու նռնականետեր, Եգիպտոսին՝ մի քանի ինկասացիոն զրահամեքենա:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները պետք է վայր դնեն զենքը, հայտարարել է Թուրքիայի նախագահի ադմիստրացիայի մամլո քարտուղար Իբրահին Կալինը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
ԴԱԻՇ-ի զինյալները հրապարակել են Մուհամմեդ Էմվազիի՝ «Ջիհադի Ջոնի» նոր լուսանկարները, գրում է Independent-ը:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը «Պանկիսի կիրճի ահաբեկչական սպառնալիքի մասին» ու հայտարարել, որ Վրաստանն ու ԱՄՆ-ն միասին հակազդում են ահաբեկչությանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Իսրայելի ու Հունաստանի պաշտպանության նախարարները Թուրքիային մեղադրել են ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, որ գրիպի համաճարակի շեմը գերազանցվել է 44 շրջաններում, հայտնում է TASS-ը:
Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է երկրում «բռնաճնշումների քաղաքականությանն աջակցելու» մեջ:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը ահաբեկչություններ է կազմակերպել Թուրքիայում բնակվող ալավիների ու քրդերի դեմ, գրում է թուրքական Haberturk թերթը՝ հղում կատարելով իրավապաշտպան մարմինների աղբյուրներին:
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր նոր՝ «Ազատությունն աշխարհում-2016» զեկույցը, որտեղ մանրամասն կերպով ներկայացվում են աշխարհի պետություններում մարդու իրավունքների ու ազատության հետ կապված վիճակը։
Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան հրաժարական է ներկայացրել, հայտնում է Reuters-ը:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրաման է ստորագրել իր դստերը՝ Օզոդա Ռահմոնին երկրի նախագահի գործադիր ապարատի ղեկավար նշանակելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: