Իրանի նախագահը նավթի գնաճ է կանխատեսում
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում է, որ նավթային գները երկար ժամանակ ցածր չեն մնա, իսկ արտադրող երկրները շուտով կվերականգնեն իրենց հաշվեկշիռը շուկայում, հայտնում է Reuters-ը:
«Նավթի գները գտնվում են ամենացածր մակարդակում: Ես չեմ կարծում, թե դա երկար կտևի … Նավթարդյունահանող երկրների վրա ճնշումը կհանգեցնի հաշվեկշռի վերականգնման կարճ ժամանակահատվածում»,- ասել է Ռոուհանին Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում:
Իրանի ղեկավարը ներկայում պաշտոնական այցով գտնվում է Փարիզում: Նա Ֆրանսիա պետք է ժամաներ դեռևս անցած տարի, սակայն այցը հետաձգվել էր Փարիզի ահաբեկչությունների պատճառով: