Fitch-ի կանխատեսումները Ղազախստանի, Ադրբեջանի և Բելառուսի բանկային ոլորտների վերաբերյալ մնում են բացասական, հայտնում է APA-ն։
Պալմիրայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են ԴԱԻՇ-ից եկող սպառնալիքի լրջության մասին։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլիին առաջադրել է ներքին անվտանգության բաժնի ղեկավարի պաշտոնում, հայտնում է CNBC-ն։
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալել է 235 մարդու, որոնք կասկածվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորման գործունեությանն առնչություն ունենալու մեջ։
Ռուսաստանցիների 85%-ը ենթադրում է, որ երկրի իշխանությանն ավելի շատ անհանգստացնում են սեփական շահերը, քան ժողովրդի կարիքները, վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
Համացանցում ցուցադրել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կերպարում։
Ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության հիմնական մրցակիցը Վրաստանի Նավթի և գազի կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի գնման հարցում ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը։
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Հայտնի է, որ «Բոկո հարամ» նիգերիական խմբավորումն ավելի վաղ քանիցս երեխաներին օգտագործել է որպես մահապարտներ:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը չպետք է կատարվի ավտոմատ կերպով, այլ ակտիվորեն քննարկվի Եվրամիությունում։ Պատժամիջոցների աստիճանական չեղարկումը պետք է ընթանա Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքին զուգահեռ։
ԴԱԻՇ-ի զինյալները, որոնք գրավել են հնագույն Պալմիրա քաղաքը, շարունակել են հարձակումն արևմտյան ուղղությամբ, հայտնում է արաբական «Ալ-Մազդար» պարբերականը։
Ստամբուլի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է մինչև 44-ի, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առնչություն ունի Մոսկվայում ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանն ու Հալեպում հիվանդանոցների ռմբակոծություններին, հայտարարել է ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը CBS հեռուստաալիքով հեռարձակվող Face the Nation հեռուստածրագրի եթերում։
Եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չհրաժարվի «միասնական Չինաստանի» քաղաքականությունից, Պեկինը կարող է սկսել աջակցել ԱՄՆ-ի հակառակորդներին։ «Միասնական Չինաստանի» քաղաքականությունը առևտրի առարկա չէ, ասվում է չինական The Global Times թերթում։
Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության դիրքերին Իրաքի հյուսիսում՝ ի պատասխան Ստամբուլի ահաբեկչությունների, հայտնել են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբից։
Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախումբը ոչ մի խնդիր չի ստեղծում Ադրբեջանի համար։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին։
Ստամբուլում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական մի քանի նահանգում սկսվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ակտիվիստների ձերբակալություններ։
Իրանական պետական Iran Air ավիաընկերությունը ամերիկյան Boeing ավիակոնցեռնի հետ կնքել է 80 ինքնաթիռի մատակարարման պայմանագիր։
Սիրիայի իշխանությունները ընդունել են ԴԱԻՇ-ի կողմից Պալմիրան գրավելու փաստը։ Բաշար Ասադի կառավարությունը խոստացել է ամեն ինչ անել ջիհադիստներին հնագույն քաղաքից դուրս մղելու ուղղությամբ։
Ապստամբների վերահսկողության տակ գտնվող արևելյան Հալեպի շրջաններից հեռացել է ավելի քան 13 հազար մարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է հարցազրույցի ժամանակ, որ համաձայնեցնում է Ռուսաստանի հետ ռազմական գծով գործողությունները, որպեսզի Սիրիայում խուսափի անկանխատեսելի հակամարտություններից, հայտնում է CBS-ը։
Թուրք ժողովուրդը չպետք է ոչ մի կասկած ունենա նրանում, որ մենք մինչև վերջ պայքարելու ենք ահաբեկչության դեմ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Բաշար Ասադի կառավարական զորքերի գործողությունների հետևանքով Հալեպի արևելյան շրջաններում 1 օրում սպանվել է 31 մարդ, ևս 40-ը վիրավորվել է։
1164 ներգաղթյալ, որոնք լողում էին ռետինե և փայտե նավակներով, փրկվել են Միջերկրական ծովի կենտրոնական մասում ուժեղ քամու ժամանակ, 6 մարդ զոհվել է։
Սիրիայի կառավարական զորքերը Պալմիրայից կարողացել են տարհանել բնակչության ընդամենը 80%-ին, մյուսների ճակատագիրը անհանգստացնում է, հայտարարել է Հոմս նահանգի նահանգապետ Թալալ Բարազին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարների հետ, որոնց թվում են Tesla Motors և SpaceX ընկերությունների գլխավոր տնօրեն Իլոն Մասկն ու Apple-ի ղեկավար Թիմ Կուկը, հայտնում է Wall Street Journal-ը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է դեկտեմբերի 10-ի գիշերը Ստամբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը՝ այն որակելով «հրեշավոր և ստոր», հայտնում է TASS-ը։
Ղրղըզստանի ԿԸՀ ղեկավար Նուրժան Շայլդաբեկովան հայտարարել է, որ Ղրղըզստանի Սահմանադրության բարեփոխումները երեկ կայացած հանրաքվեի արդյունքներով համարվում են ընդունված, տեղեկացնում է Interfax-ը։
Ստամբուլում ևս մեկ մարդ է մահացել Բեշիկթաշ շրջանում գտնվող մարզադաշտի հարևանությամբ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ստացած վնասվածքներից։
«Քրդստանի ազատության բազեներ» (ССК) խմբավորումը հայտարարել է, որ ստանձնում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: Պայթյունները խլել էին 38 մարդու կյանք: