Բաժիններ՝

Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը կայացել է ՄԱԿ-­ի Գլխավոր ասամբլեայում

ՄԱԿ­-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 12-­ին տեղի է ունեցել կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, հրաժեշտի ելույթով հանդես է եկել նաև կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Բան Կի­-Մունը:

«Իմ աշխատանքի ու ծառայության ամեն օրվա ընթացքում ՄԱԿ­-ի հանդեպ իմ գնահատանքն ավելի է աճել: Անցած տաս տարիների ընթացքւմ ինձ համար պաիվ էր աշխատել բազմաթիվ խիզախ, նվիրված ու տաղանդավոր տղամարդկանց ու կանանց հետ միասին»,­- ընդգծել է Բան Կի­-Մունը:

Հոկտեմբերի 13-­ին Գուտերեշն ընտրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում և իր պարտականությունների կատարմանը կանցնի 2017թ­-ի հունվարի 1-­ին:

Ընտրվելուց հետո Գուտերեշն այցելել է մի շարք մայրաքաղաքներ, մասնավորապես Լոնդոն, Փարիզ, Պեկին, Վաշինգտոն և Մոսկվա:

Գուտերեշը 1995­-2002 թվականներին Պորտուգալիայի վարչապետն էր, իսկ 2005-­2015 թվականներին` փախստականների հարցերով ՄԱԿ-­ի գլխավոր հանձնակատար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս