Հալեպում 1 օրում ավելի քան 350 զինյալ է վայր դրել զենքը
Արևելյան Հալեպում 1 օրում 375 զինյալ է վայր դրել զենքը, նրանք գնացել են քաղաքի արևմտյան շրջաններ, որոնք վերահսկում է Սիրիայի կառավարական բանակը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
Զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջանները լքել են 7796 խաղաղ բնակիչներ, որոնց թվում՝ 3946 երեխա։ Նրանց տեղակայել են մարդասիրական կենտրոններում։
Գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Հալեպն ամբողջությամբ կարող է ազատազրկվել մոտ ժամանակներս։