Բաժիններ՝

Գորբաչովը հնարավոր է համարում նոր միության ստեղծումը ԽՍՀՄ տարածքում՝ նախկին կազմով

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հնարավոր է համարում նախկին Խորհրդային Միության սահմաններում նոր Միութենական պետության ստեղծումը։

«Խորհրդային Միություն՝ ոչ, իսկ Միություն՝ այո։ Ես կարծում եմ, որ նոր միություն կարող է լինել»,- հայտարարել է նա TASS-ին տված հարցազրույցում, որը նվիրված է եղել ԽՍՀՄ փլուզման 25-ամյակին։

«Նախկին սահմաններում և նույն կազմով, կամավոր սկզբունքով»,- ընդգծել է նա։
Նա բացատրել է նաև, թե ինչու չի փորձել կալանավորել Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին, Բելառուսի ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչին և Ուկրաինայի ղեկավար Լեոնիդ Կրավչուկին։

Գորբաչովը կարծիք է հայտնել, որ հանրապետական առաջնորդների կալանավորումը կարող էր քաղաքացիական պատերազմի հիմք դառնալ։

«Կարծում եմ՝ քաղաքացիական պատերազմ կարող էր սկսվել։ Դա վտանգավոր է։ Ես այլ բան արեցի՝ տվեցի իշխանությունը, ես ինքս հեռացա՝ արնահեղությունից խուսափելու համար»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս