Բաժիններ՝

Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Գ․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա Ժ․ Դ․-ին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային հետազոտման նպատակով տեղափոխել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031