Բաժիններ՝

Հռոմի պապը նամակ է գրել Բաշար Ասադին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Վատիկանի դեսպան, կարդինալ Մարիո Ձենարիից ստացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, հայտնում է SANA գործակալությունը։

Նշվում է, որ ուղերձում Հռոմի պապն իր համակրանքն է հայտնել Սիրիային և սիրիացի ժողովրդին այն բարդ պայմաններում, որոնց ստիպված է եղել բախվել երկիրը։
Հռոմի պապը ևս մեկ անգամ հաստատել է, որ Վատիկանը կտրուկ դատապարտում է ծայրահեղականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում։

Նամակում Ֆրանցիսկոսը կոչ է արել միավորել ջանքերը, որպեսզի վերջ դրվի Սիրիայի պատերազմին և վերականգնվի տարածաշրջանի խաղաղությունը։
Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ Սիրիայի տարածքում դրանից հետո կտիրի մշակույթների ու կրոնների միջև ներդաշնակությունը, ինչպես նախկինում էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031