Ռադան կքննարկի Արսեն Ավակովին պաշտոնից հեռացնելու հարցը
Գերագույն ռադայի իրավապահ գործունեության օրենսդրական ապահովման հարցերով կոմիտեն կքննարկի Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնից հեռացնելու մասին վճռի նախագիծը։
Այս մասին հայտնել է «Բատկիվշչինայի» պատգամավոր Իգոր Լուցենկոն Facebook-ի իր էջում։
Կոմիտեի նիստը պլանավորված է դեկտեմբերի 21-ին։
Իր հերթին, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը
Facebook-ի իր էջում գրել է, որ Արսեն Ավակովը հրաժարական է տվել և մեկնել արտասահման։
Նրա տեղեկություններով՝ Ավակովը Օլեգ Լյաշկոյի տարեդարձի երեկույթից հետո մեկնել է Կանադա՝ գործուղման և այլևս Ուկրաինա չի վերադարձել։