Ռուսաստանը ուրախ կլինի, եթե ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության գան նավթի մատակարարման հարցում. Լավրով
Ռուսաստանը միայն ուրախ կլինի, եթե ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության գան ամերիկյան էներգամատակարարման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե Պեկինի և Վաշինգտոնի միջև (ամերիկյան էներգամատակարարման վերաբերյալ – խմբ.) ձեռք են բերվել կամ կկնքվեն համաձայնագրեր, որոնք կբավարարեն մեր չինացի ընկերների շահերը, մենք միայն ուրախ կլինենք»,- ասել է Լավրովը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում։



